ՄՄ–ին Հայաստանի միացումն արդյունավետ կլինի ՀՆԱ ավելի քան 9-տոկսանոց աճի ապահովման դեպքում. Լեհաստանի դեսպան
10.10.2013,
17:32
Հայաստանի միացումը Մաքսային միությանը կարելի կլինի հաջողված համարել, եթե դա թույլ տա երկրին 9-9.5–տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միացումը Մաքսային միությանը կարելի կլինի հաջողված համարել, եթե դա թույլ տա երկրին 9-9.5–տոկոսանոց տնտեսական աճ ապահովել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
Հիշեցնելով, որ Հայաստանում ՀՆԱ աճը 2012 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 7 տոկոս, Ռաչինսկին նշեց, որ տնտեսության ևս 2.5-տոկոսանոց տարեկան աճի ապահովման դեպքում ՄՄ–ին Հայաստանի միացումը կարելի է արդյունավետ համարել։
Դիվանագետը միաժամանակ ներկայացրեց լեհ փորձագետների հաշվարկները, որոնց համաձայն` ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման արդյունքում երկիրը «կստանար լրացուցիչ 150 մլն եվրո, ինչը կնպաստեր ՀՆԱ 2.3-տոկոսանոց հավելաճի»։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում: Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ Վիլնյուսում։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ն 2012 թվականի արդյունքներով կազմել է 7.2 տոկոս։ -0-