Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԱԱԾ տնօրենը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը

08.05.2018, 18:34
Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:
ԱԱԾ տնօրենը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։–0–