Рейтинг@Mail.ru
USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Աբրահամյանը և Մեդվեդևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանում սպասվող հանդիպման մանրամասները

01.04.2016, 15:46
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանում սպասվող հանդիպմանն առնչվող հարցեր:
Աբրահամյանը և Մեդվեդևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանում սպասվող հանդիպման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երևանում սպասվող հանդիպմանն առնչվող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Սպասվում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան ապրիլի 7-ին:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Երևանում նախատեսվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առնչվող հարցեր:

«Զրուցակիցները անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են երկկողմանի առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-