Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունն աճել է, սակայն իրավիճակը վերահսկվում է. Օհանյան

24.04.2016, 15:07
Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունն աճել է, սակայն այս պահին իրավիճակը վերահսկվում է հայկական ուժերի կողմից, կիրակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունն աճել է, սակայն իրավիճակը վերահսկվում է. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունն աճել է, սակայն այս պահին իրավիճակը վերահսկվում է հայկական ուժերի կողմից, կիրակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Սովորաբար լարվածությունն աճում է նշանակալի օրերին, երբ հակառակորդը փորձում է ստուգել մեր զգոնությունը։ Նախօրեին իրավիճակը լարված էր ԼՂՀ հյուսիսային հատվածում` Մարտակերտի շրջանում», – ասաց Օհանյանը։ Նրա խոսքով` ավելացել է գնդակոծությունների ինտենսիվությունը։ Հակառակորդը կիրառում է նաև ականանետեր։

«Առաջապահ ստորաբաժանումներն իրենց դիրքերում են, վստահորեն վերահսկում են իրավիճակը և պատրաստ են ցանկացած զարգացման», – ընդգծեց Օհանյանը։

Նախարարը հայտարարեց, որ հարկավոր է անել ամեն ինչ` երեք կողմերի, այդ թվում` Ղարաբաղի կողմից ստորագրված 1994 թ.–ի պայմանագրում ամրագրված հրադադարի ռեժիմը պահպանելու համար։

Նրա խոսքով` հրադադարի ռեժիմի պահպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, հետաքննության մեխանիզմների ձևավորումը հիմք կդառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ 

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-