Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Ադրբեջանը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ. ՀՀ ՊՆ

11.04.2016, 11:08
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։
Ադրբեջանը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ. ԼՂՀ ՊՆ>>

«Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ ՊՆ–ից նշեցին, որ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ–ից հաղորդեցին, որ գիշերը հակառակորդը որոշ հատվածներում խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: –0–