Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Ադրբեջանը կրկին կրակահերթեր է արձակել Հայաստանի տարածքի ուղղությամբ

14.04.2016, 14:44
Ադրբեջանն ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ։
Ադրբեջանը կրկին կրակահերթեր է արձակել Հայաստանի տարածքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Ադրբեջանն ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–