Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Արցախի ԱԳ նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը

25.09.2017, 11:18
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Արցախի ԱԳ նախարար է նշանակվել Մասիս Մայիլյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

ԱՀ նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը. պետական նախարար, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն, Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, Կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ. Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Բակո Սահակյանի հրամանով ԱՀ արտաքին գործերի նախարար  է նշանակվել Մասիս Մայիլյանը, առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը, արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը, գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը, պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը , քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը, ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:–0–