Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Արցախի իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն ԵԽԽՎ բանաձևի վրա. Օհանյան

26.01.2016, 19:25
Արցախի իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն ԵԽԽՎ բանաձևի վրա, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Արցախի իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն ԵԽԽՎ բանաձևի վրա. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Արցախի իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն ԵԽԽՎ բանաձևի վրա, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 «Արցախի իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն այդ կեղծ նյութերի վրա, անհրաժեշտ է շարունակել աշխատանքները Սարսանգի ջրամբարում», – ասաց նա։

ԵԽԽՎ–ն երեքշաբթի մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։

 Ավելի ուշ Վեհաժողովն ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական բանաձևը։

Օհանյանի խոսքով` այնտեղ իրականացվող բոլոր միջոցառումները, որոնք անցկացվել են դեռևս խորհրդային տարիներին, կրում են սոցիալական բնույթ։

Սարսանգի ջրամբարը գտնվում է Թարթառ գետի վրա, այն ԼՂՀ–ի խոշորագույն ջրամբարն է։ –0–