Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Արցախի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

08.05.2018, 16:28
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։
Արցախի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ԱՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ` 42։ 

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձևավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի և հայ ժողովրդի», – նշվում է Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։–0–