Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

«Ծառուկյան» դաշինքը նախագահական ընտրություններում կարող է սատարել ՀՀԿ-ի թեկնածուին

16.01.2018, 17:17
Նա չբացառեց, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուին, չնայած որ հիմա չի քննարկվում կոալիցիա ստեղծելու հարցը:
«Ծառուկյան» դաշինքը նախագահական ընտրություններում կարող է սատարել ՀՀԿ-ի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ Հայաստանի նախագահական ընտրություններում կսատարի իշխող կուսակցության թեկնածուին, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց օլիգարխ, «Ծառուկյան» դաշինքի ու համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկայնը:

«Էլ ինչի համար ենք մասնակցում, եթե մենք ու «Ելք» խմբակցությունը չկարողանանք ապահովել մեր թեքնածուի հաղթանակի համար անհրաժեշտ ցուցանիշը», - հարցրեց Ծառուկյանը: 

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուին, չնայած որ հիմա չի քննարկվում կոալիցիա ստեղծելու հարցը: 

«Ամեն ինչ հնարավոր է, սակայն այսօր մենք չգիտենք, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն: Եթե ժողովուրդն այսօր լիիրրավ իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը որոշումներ ընդունել, որոշել ու ընտրել առանց մեզ ու «Ելք» դաշինքի», ապա ինչի մասին է խոսքը: ՀՀԿ-ն ժողովրդի բավարար ձայն ունի, որպեսզի առանց մեր մասնակցության ինքնուրույն որոշումներ ընդունի: Նրանք անհրաժեշտություն չունեն միավորվել ուրիշ քաղաքական ուժերի հետ», - ասաց Ծառուկյանը: -0-