ԵԱՀԿ ՄԽ–ն ուզում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ ՄԽ–ն ուզում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են փնտրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ավելի վաղ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսի 16–ին Վիեննայում։

«Երևանում դիմակայության խաղաղ հանգուցալուծումը մեզ մոտ թեթևացման զգացում է առաջացնում։ Դիմակայությունն ու դրա պատճառով տեղի ունեցող հասարակական քննարկումները միայն հաստատում են այն փաստի կարևորությունը, որ երկարատև խաղաղության ձեռքբերման ուղին անցնում է բանակցային գործընթացի միջով, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հանգեցնում է հակամարտության համակողմանի կարգավորման», – հայտարարել է Ուորլիքը։

Նրա խոսքով` որևէ որոշում չի կարող բռնի ուժով պարտադրվել կողմերից ոչ մեկին։ «Համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ կողմերը մասնակցում են բանակցությունների և աշխատում համանախագահների հետ շփման գծում բռնության ռիսկի նվազմանն ուղղված միջոցների ստեղծման առաջարկի շուրջ։ Խաղաղ գործընթացում լրացուցիչ առաջընթացի հասնելու համար մենք հնարավորություն ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար», – նշել է Ուորլիքը։

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները «հաջող էին շփման գծում բռնության դեպքերը նվազեցնելու, բանակցությունները վերսկսելու և բռնության ռիսկի նվազման նպատակով առաջարկների առաջխաղացման համար»։

«Հարկավոր է շարունակել այս դրական դինամիկան խաղաղ գործընթացում` կազմակերպելով նախագահների հերթական հանդիպումը։ Համանախագահ երկրները հետամուտ են իրենց պարտավորություններին, որոնք վերաբերում են նախագահների միջև երկխոսության շարունակությանն ու քննարկում են նրանց հերթական հանդիպման հարցը», – նշել է նա։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:22 03.08.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×