Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ–ների շփման գծում

13.01.2016, 11:00
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 14–ին պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ–ների շփման գծում։
 ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ–ների շփման գծում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 14–ին պլանային դիտարկում կանցկացնի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ–ների շփման գծում`ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումը կանցկացվի ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն ու ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։–0–