Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ԵԽԽՎ-ի` Հայաստանի հարցերով համազեկուցողները կայցելեն Երևան

23.05.2018, 13:39
Քննարկումները հիմնականում կվերաբերեն վերջին քաղաքական իրադարձություններիբ, նոր կառավարության առաջնահերթություններիբ ու բարեփոխումների իրականացմանը:
ԵԽԽՎ-ի` Հայաստանի հարցերով համազեկուցողները կայցելեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում իր պարտավորությունները կատարելու մոնիտորինգային խմբի համազեկուցողները` Ջուզեպպե Գալաթին ու Յուլիա Լյովոչկինը մայիսի 23-25-ին ճանաչողական այցով կայցելեն Երևան, նշվում է ԵԽԽՎ-ի կայքում:

«Քննարկումները հիմնականում կվերաբերեն վերջին քաղաքական իրադարձություններիբ, նոր կառավարության առաջնահերթություններիբ ու բարեփոխումների իրականացմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Համազեկուցողները նախատեսում են հանդիպումներ անցկացնել նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Նախատեսված են նաև բանակցություններ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, դատական համակարգի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտանի, ինչպես նաև դիվանագիտական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–