Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Գագիկ Ծառուկյանը կաջակցի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. թերթ

26.04.2018, 12:09
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է իր թիմին վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։
Գագիկ Ծառուկյանը կաջակցի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է իր թիմին վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին, գրում է «Հրապարակ» թերթը։

«Պատրաստ եմ աջակցել Նիկոլի վարչապետ դառնալուն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե նման որոշում է կայացրել, մենք պարտավոր ենք դա կատարել», – մեջբերում է թերթը Ծառուկյանի խոսքերը։

Աղբյուրի հաղորդմամբ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նախօրեին հայտարարել է, որ իրենք, ճիշտ է, ժողովրդի կողմն են, բայց չեն քվեարկելու Փաշինյանի օգտին։ Բայց հետո Ծառուկյանը բարկացել է նրա վրա՝ չմտածված բաներ ասելու համար։

«Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի հետ «Երևան» հյուրանոցում։ Բայց քանի որ հաջորդ օրը սպասվում էր Նիկոլի ու Կարեն Կարապետյանի հանդիպումը, որոշել են մի անգամ էլ հանդիպել դրանից հետո արդեն պայմանավորվելու համար», – գրում է թերթը։–0–