Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Գերմանիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր է առաջարկում. դեսպան

12.04.2016, 17:46
Գերմանիան ծրագիր է առաջարկում, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երեքշաբթի լրագորղներին ասաց ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։
Գերմանիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր է առաջարկում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Գերմանիան ծրագիր է առաջարկում, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երեքշաբթի լրագորղներին ասաց ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Նրա խոսքով` ԳԴՀ–ի ԱԳՆ–ն շրջանառության մեջ է դրել ներքին փաստաթուղթ, որը բաղկացած է յոթ կետից։

«Ծրագիրը հակամարտության լուծման ուղիներ չի նախատեսում, քանի որ համապատասխան մանդատ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն այն ներկայացնում է մի քանի հիմնական դրույթներ, որոնցից գլխավորն ու կարևորագույնը հրադադարի ռեժիմի պահպանումն է», – ասաց Քիսլերը` չներկայացնելով փաստաթղթի մանրամասները։

Դեսպանը նաև նշեց, որ տեղյակ չէ` արդյոք այդ փաստաթուղթը քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, թե ոչ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–