Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում` երկու կողմերի (Հայաստան և Ադրբեջան) շտաբերի պետերի հանդիպման ընթացքում։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–