Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Ղարաբաղը ճանաչելու օրինագիծն Ադրբեջանին զսպելու տարր է. փորձագետ

03.05.2016, 17:31
Ղարաբաղը ճանաչելու օրինագիծը շփման գծում հետագա սրումից Ադրբեջանին զսպելու տարր է, ասել է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Ղարաբաղը ճանաչելու օրինագիծն Ադրբեջանին զսպելու տարր է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղը ճանաչելու օրինագիծը շփման գծում հետագա սրումից Ադրբեջանին զսպելու տարր է, ասել է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկումը։ Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։

Մինասյանի խոսքով, դեռ պարզ չէ` հավանության կարժանանա՞ այդ օրինագիծը մայիսի 5–ի նիստին, թե ոչ։

«Մանրամասներին ծանոթ չեմ, սակայն, ըստ երևույթին, այդ պատգամավորներն ունեն հնարավորություն ներկայացնելու որոշակի օրենսդրական նախաձեռնություններ։ Սակայն քանի որ պատգամավորներն ընդդիմադիր են, նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն։ Հնարավոր է` օրինագիծը քննարկվի, սակայն ես կասկածում եմ, որ այն կընդունվի», – նշել է Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով այն հարցին, որ կառավարության նիստում այդ օրինագիծը ներկայացնելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` փորձագետը նշել է, որ դա Ադրբեջանին ուղղված քաղաքական մեսիջ է։

«Սա Բաքվին ուղղված անկեղծ մեսիջ է, որ եթե նա շարունակի սրել իրավիճակը, ապա հնարավոր քաղաքական հետևանքներից կլինի Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը», – նշել է նա։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-