Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Լավրով

07.04.2016, 13:53
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գրեթե բոլոր պայմանավորվածությունները «սեղանին են»։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գրեթե բոլոր պայմանավորվածությունները «սեղանին են»։

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հարցին մեծ ուշադրություն է դարձնում, մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք նախարարների մակարդակում», – ասել է նա։

«Համաձայն եմ, որ գրեթե բոլոր պայմանավորվածությունները սեղանին են, մենք մոտ ենք դրանց ձեռքբերմանը», – նշել է Լավրովը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–