Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

16.11.2018, 18:01
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: 

«Եվ դրա համար մենք լավ կադրային ներուժ ունենք», - ավելացրել է նա:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Միաժամանակ Մնացականյանը նշել է, որ այդ հարցի հիմքում կա մի քանի գործոն:

«Առաջին հերթին, նորմատիվ դաշտը չի նախատեսում որևէ կոնկրետ որոշում հարցի լուծման համար, որը կապված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման անհնարինության հետ: Երկրորդը, որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: Երրորդը, կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը և արդյունավետությունը չափազանց կարևոր են մեզ համար: Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպություն ունենալու հարցում, և մեր ներդրումն ենք կատարում այդ հարցում», - բացատրել է նա:

Զոհրաբյանի խոսքով, Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ կասեցման գործընթացը, «քանի որ ունեցել է նրա հետ կապված ներքին բնույթի իրավական հարցեր«, և արել է դա, որպեսզի ի սկզբանե տարբերակվի կազմակերպությունը և ներքին գործերը:

Պատասխանելով այն հարցերին, թե Ղազախստանի նախագահի հայտարարությունը և դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում որոշում կայացնելը նշանակու՞մ է, արդյոք, որ Հայաստանը զրկվել է սեփական թեկնածուին այդ պաշտոնում առաջադրելու հնարավորությունից և կայացվե՞լ է, արդյոք, որոշում Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու մասին` Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանի մոտեցումը միտված է կազմակերպության արդյունավետության ամրապնդմանը և կազմակերպության բոլոր վեց անդամ երկրների համախմբման ուժեղացմանը:

«Այնպես որ պատասխանելով ձեր հարցին` նշեմ` ոչ, չի նշանակում: ՀԱՊԿ-ում ներառված է վեց լիիրավ անդամ և որոշումներն այնտեղ ընդունվում են կոնսենսուսի հիման վրա«, - նշել է ՀՀ ԱԳ ղեկավարի պաշտոնակատարը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի լույս գիշերը որոշում է կայացրել ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է այլ անձանց հետո նախնական խայմամավորվածությամբ սահմանադրական կարգի տապալման համար: Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հետախուզման մեջ է: -0-