Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնի մի քանի թեկնածու է դիտարկում. նախարար

01.02.2018, 15:41
Նրա խոսքով, ՀՀԿ-ի նման լուրջ ու մեծաթիվ կուսակցությունը, որը ներկայացված է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնությամբ, չի կարող սահմանափակվել մեկ թեկնածուով:
ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի պաշտոնի մի քանի թեկնածու է դիտարկում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի hանրապետական կուսակցությունը մի քանի թեկնածու է դիտարկում ՀՀ վարչապետի պաշտոնի համար, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար, ՀՀԿ-ի անդամ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի նման լուրջ ու մեծաթիվ կուսակցությունը, որը ներկայացված է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնությամբ, չի կարող սահմանափակվել մեկ թեկնածուով:

«Հիմա մենք դիտարկում ենք մի քանի թեկնածու, նրանց ընտրությունը կապված կլինի երկրի իրավիճակի հետ: Մենք համալիր ձևով ենք գնահատում իրավիճակը ու կներկայացնենք այն թեկնածուին, ով առավել արդյունավետ կգլխավորի երկիրը», - ասաց Հարությունյանը:

2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–