Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ ԱԺ–ն Օմբուդսմենից հրաժարական չի ստացել. վարչության պետ

12.01.2016, 19:07
ՀՀ Ազգային ժողովում 2016թ.-ի հունվարի 12-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել։
ՀՀ ԱԺ–ն Օմբուդսմենից հրաժարական չի ստացել. վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովում 2016թ.-ի հունվարի 12-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը» , – նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։

Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում նաև ներկայացրել է Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպանի հրաժարականի ընթացակարգը։

ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):

Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

Անդրեասյանն ԱԺ–ի կողմից Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2011 թ.–ի մարտի 2–ին։ –0–