Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը կոչ է անում լրագրողներին ապատեղեկատվություն չտարածել իբր անհետ կորած զինվորների մասին

13.04.2016, 11:35
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կոր է արել լրագրողներին ապատեղեկատվություն չտարածել իբր անհետ կորած զինծառայողների մասին։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը կոչ է անում լրագրողներին ապատեղեկատվություն չտարածել իբր անհետ կորած զինվորների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կոր է արել լրագրողներին ապատեղեկատվություն չտարածել իբր անհետ կորած զինծառայողների մասին։

«Հարգելի լրագրողներ, տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորածների մասին: Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով: Նման լուրեր մի՛ տարածեք և կանխե՛ք դրանց տարածումը», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։ –0–