Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է կաշառք ստանալու համար գերատեսչության աշխատակցի ձերբակալման մանրամասները

15.03.2016, 17:49
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է մեծ չափերի կաշառք ստանալու համար գերատեսչության աշխատակցի ձերբակալման մանրամասները։
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է կաշառք ստանալու համար գերատեսչության աշխատակցի ձերբակալման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է մեծ չափերի կաշառք ստանալու համար գերատեսչության աշխատակցի ձերբակալման մանրամասները։

ՀՀ ՊՆ աշխատակից է ձերբակալվել կաշառք ստանալու պահին>>

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 15-ին, առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը:

ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև կաշառքի չափը` 5 մլն դրամ (10,2 հազար դոլար)։ Կատարվում է նախաքննություն:–0–