ՀՀ առաջին նախագահը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

ՀՀ առաջին նախագահը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կիրակի հարգանքի տուրք մատուցեց 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։

Առաջին նախագահին ուղեկցել են ընդդիմադիր ՀԱԿ–ի անդամները, ՀԱԿ խմբակցության պատգամավորներն ու այլ ընդդիմադիր գործիչներ։

Տեր–Պետրոսյանը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ` միաժամանակ ձեռնպահ մնալով լրագրողների հետ շփումից, ովքեր ցանկանում էին իմանալ Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակի մասին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:53 24.04.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×