Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+25

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ

02.02.2017, 12:26
Գործադիր մարմինը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատեց Գրիգորյանի նշանակման հարցը։
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ։

Գործադիր մարմինը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատեց Գրիգորյանի նշանակման հարցը։

Նախագիծը կառավարության որոշմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հաղորդմամբ, ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության որոշմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Ինչպես նիստի ընթացքում տեղեկացրեց Դավիթ Լոքյանը, որոշումն ընդունվել է Աբրահամյանի սեփական դիմումի հիման վրա։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ռուբիկ Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի անդամ էր, իսկ Հովիկ Աբրահամյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ լքում է ՀՀԿ–ի շարքերը։–0–