Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա

23.11.2017, 13:33
Այցի շրջանակում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ:–0–