Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

ՀՀ նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության սրացումը

15.04.2016, 18:26
ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։
ՀՀ նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության սրացումը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին և ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներ, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով:

Անդրադարձ է եղել Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ մախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ քայլերի մասին:

Քննարկվել է Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանին առնչվող հարցեր:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–