Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ՀՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ երկրում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ

02.05.2018, 14:13
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի հանդես է եկել հայարարությամբ երկրում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ:
ՀՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ երկրում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի հանդես է եկել հայարարությամբ երկրում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին», – նշվում է նախագահի հայտարարության մեջ։

«Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին», – ասված է հայտարարության մեջ։

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–