Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ նախագահը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

11.12.2018, 17:36
Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Վրաստանի  նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
ՀՀ նախագահը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի  նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: 

Նոյեմբերի 28-ին Վրաստանում անցկացվել է ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն` ում առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը և 10 դաշնակից կազմակերպություններ: Ըստ Վրաստանի ԿԸՀ, Զուրաբաշվիլին հաղթել է` հավաքելով ձայների 59,52%-ը, իսկ Վաշաձեն հավաքել է ձայների 40,48%-ը:-0-