Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 31, կիրակի
եղանակը
Երևանում
+12

ՀՀ նախագահը նշանակել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում

08.05.2018, 16:43
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:
ՀՀ նախագահը նշանակել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի կայացած հատուկ նիստում ընտրել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 59 պատգամավոր, դեմ` 42:-0-