ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել Զինված ուժերի առանցքային պաշտոններում
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել հանրապետության զինված ուժերի առանցքային պաշտոններում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրով` գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գրիգորի Խաչատուրովը նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար։
Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Բացի այդ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։–0–