ՀՀ նորանշանակ ֆինանսների նախարարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության կայքում ներկայացված է ՀՀ նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կենսագրությունը։
Հայաստանի նախագահն առաջին նշանակումներն է կատարել>>
Արամյանը ծնվել է 1975 թ.–ի դեկտեմբերի 4–ին Երևանում։ 1997 թ.–ին ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2004թ.–ին եղել է Թաֆթս համալսարանի (Բոստոն) Ֆլետչեր դպրոցի ուսանող։
1999 – 2002թթ. –ին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի դրամավարկային վարչության մասնագետ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ, իսկ 2003–2008 թթ.–ին` դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների և արտարժութային քաղաքականության բաժնի պետ, արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
2008–2013 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2013–2016 թթ.–ին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
2016 թ.–ի սեպտեմբերի 20–ին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար։
Արամյանը զինապարտ է, կրտսեր սերժանտ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի կողմից ոսկե մեդալով, Անանիա Շիրակացու մեդալով, հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:22 20.09.2016