Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ-ի շարքերը

16.11.2016, 13:31
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում կհամալրի Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, այդ մասին նա հայտարարեց երեքշաբթի երեկոյան ԶԼՄ-նբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կհամալրի ՀՀԿ-ի շարքերը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում կհամալրի Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, այդ մասին նա հայտարարեց երեքշաբթի երեկոյան ԶԼՄ-նբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարն ասաց, որ երբեք ոչ մի կուսակցության անդամ չի եղել, նույնիսկ երբ զբաղեցնում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Այսօր, ինչպես նշեց Սարգսյանը, կուսակցությունների դերը կտրուկ աճել է, և քաղաքական դաշտից հեռու մնալը անհնար է:

«Նախարարի պաշտոնը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, և ես կարծում եմ, որ ճիշտ է ՀՀԿ-ի անդամ դառնալը», - ասաց պաշտպանության նախարարը: -0-