ՀՀ պաշտպանության նախարարը բացառում է «անգամ մի թիզ հողի» զիջումը հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կիրակի լրագրողներին հայտարարել է, որ բացառում է «անգամ մի թիզ հողի» զիջումը հակառակորդին։
«Կարող եմ միայն մի բան ասել, որ այս իրավիճակում մի թիզ հողի զիջման մասին անգամ խոսք լինել չի կարող», – ընդգծեց նախարարը` պատասխանելով լրագրողների հարցերին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունն աճել է, սակայն իրավիճակը վերահսկվում է. Օհանյան>>
Ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու համար տարածքային զիջումների մասին խոսակցությունների կապակցությամբ Օհանյանը նշեց, որ դա քաղաքական գործիչների գործն է, որոնք զբաղվում են բանակցային գործընթացով։
«Թույլ չենք տա ճնշում գործադրել արցախցիների վրա», – ընդգծել է Օհանյանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-