Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կայցելի ՌԴ

10.08.2016, 11:17
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կայցելի ՌԴ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ 

Հովիկ Աբրահամյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ փոխորտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և այլք:–0–