Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին

02.05.2018, 15:10
ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին։
ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին։

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նշվում է ՀՀ ԱԺ–ի պաշտոնական կայքում։

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», – նշվում է հայտարարության մեջ։

Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–