Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է ՀՀ էներգետիկայի երկու փոխնախարարներին

11.01.2017, 15:29
ՀՀ վարչապետի հունվարի 11–ի որոշման համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների երկու փոխնախարարները։
ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է ՀՀ էներգետիկայի երկու փոխնախարարներին

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հունվարի 11–ի որոշման համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների երկու փոխնախարարները։

Ինչպես նշվում է վարչապետի որոշման մեջ, իրենց պաշտոններից ազատվել են Արեգ Գալստյանն ու Իոսիֆ Իսայանը։

Արեգ Գալստյանն աշխատել է Հայաստանի էներգետիկ ոլորտում 1992 թ.–ից` զբաղեցնելով տարբեր պաշտոններ` սկսած նախարարի խորհրդականից և տարբեր վարչությունների պետից մինչև փոխնախարար։ Գալստյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2000 թ.–ին։ Պարգևատրվել է ՀՀ վարչապետի պատվոգրով, ՀՀ վարչապետի պատվո մեդալով։

Իոսիֆ Իսայանը սկսել է կարիերան Հայաստանի էներգետիկ համակարգում 1996 թ.–ից` զբաղեցնելով վարչության պետի պաշտոնը, «Հայէներգո» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, ինչից հետո 1999 թ.–ից նախարարությունում զբաղեցրել է ֆինանսատնտեսական վարչության պետի ու փոխնախարարի պաշտոնը։ Իսայանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ վարչապետի հուշամեդալով։–0–