Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

ՀՀ ոստիկանությունը ժամը 22:00-ի դրությամբ հանրաքվեում տեղ գտած խախտումների 182 ահազանգ է ստացել

06.12.2015, 23:33
ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 6-ի ժամը 22:00-ի դրությամբ  հանրաքվեում տեղ գտած խախտումների 182 ահազանգ է ստացել, հայտնում է ոստիկանության կայքը:
ՀՀ ոստիկանությունը ժամը 22:00-ի դրությամբ հանրաքվեում տեղ գտած խախտումների 182 ահազանգ է ստացել
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/.  ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 6-ի ժամը 22:00-ի դրությամբ  հանրաքվեում տեղ գտած խախտումների 182 ահազանգ է ստացել, հայտնում է ոստիկանության կայքը: 

«Ոստիկանությունում ուսումնասիրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքին հետևած կառույցների և քաղաքացիների 182 ահազանգ, որոնցից 7-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերից, 173-ը` զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են:

Բոլոր հաղորդումների ընթացքը լուծվել է օրենքի սահմաններում, կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցամ կատարել խորհրդարանական իշխանավարման։ 

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։ 

Քվեարկության ընթացքին հետևում են ավելի քան հարյուր միջազգային և մի քանի հազար տեղական դիտորդներ։–0–