ՀՀ խորհրդարանական ընտրությունների օրը կարող է փոխվել. ՀՀ ԱԺ փոխխոսնակ
27.01.2017,
00:05
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել խորհրդարանական ընտրությունների ամսաթվի փոփոխության հավանականությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել խորհրդարանական ընտրությունների ամսաթվի փոփոխության հավանականությունը։
Ընտրությունները նախատեսված են 2017 թ.–ի ապրիլի 2–ին։
ՀԱԿ–ը մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել, որում պահանջում էր տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։ Հայտարարության հեղինակները նշում են, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։
«Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաև հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները», – նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշում են, որ այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։
«Ընտրությունների ամսաթիվը համապատասխանում է Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին, սակայն մեր կարծիքը հետևյալն է` ապրիլի 2-ը ազգային համախմբման, միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկամյակը կարող է լինել: Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ մի քանի օրով հետաձգենք ընտրության օրը, ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում», – ասաց Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո և հավելեց, որ իրենք պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկելու այս հարցը:–0–