Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2026 թ. հունվարի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Հրապարակ». ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը երկար է տևելու

04.02.2016, 10:49
ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը բավականին երկար է տևելու։
«Հրապարակ». ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը երկար է տևելու

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստի օրակարգում ներառված չէ կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը, չնայած նիստից առաջ մինչև վերջին վայրկյանը կարող է ցանկացած հարց ներառվել, գրում է hraparak.am–ը։

Ըստ հրատարակության` անգամ եթե ներառվի, ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը բավականին երկար է տևելու այն պատճառով, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է առանձնացվեն իրարից։

Ապա՝ կառավարության սույն որոշումն արտահերթ՝24-ժամյա ռեժիմով պետք է քննարկվի-քվեարկվի Աժ-ում, գրում է հրատարակությունը։

Եվ քանի որ այս պահի դրությամբ նման հարց կառավարության օրակարգում չկա, Աժ քառօրյան էլ ավարտվում է, իսկ հաջորդ քառօրյան 2 շաբաթից է մեկնարկելու, ուստի փետրվարի 21-ից շուտ հարցը չի լուծվի։ Գոնե ՏԿ-ի մասով։

Մնում է արտահերթ նիստի տարբերակը, ինչն Աժ-ում քիչ հավանական են համարում, գրում է հրատարակությունը։–0–