Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՅԴ-ն կարող է կորցնել էկոնոմիկայի նախարարությունը, բայց ստանալ նորը

22.09.2016, 10:28
Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
ՀՅԴ-ն կարող է կորցնել էկոնոմիկայի նախարարությունը, բայց ստանալ նորը
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար:

Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջև:

«Անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել», գրում են հոդվածի հեղինակները։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել:

«Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն՝ Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»,- գրում է թերթը:–0–