Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ՈՒՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից

27.08.2016, 10:39
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 30 կրակոց ՈՒՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ՈՒՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈՒՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունից նշեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-