Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հակառակորդը շփման գծում գիշերը կիրառել է հրաձգային զինատեսակներ

07.07.2016, 10:28
Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:
Հակառակորդը շփման գծում գիշերը կիրառել է հրաձգային զինատեսակներ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-