Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է. ԱԱԽ քարտուղար

19.02.2014, 18:00
Այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է. ԱԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հանձնաժողովի 17-րդ նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը, հաղորդում են ԱԱԽ լրատվական ծառայությունից:

Արթուր Բաղդասարյանը նշել է. «Այս նիստը կարևոր է թե քաղաքական և թե բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան-Եվրոմիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է և եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ և բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի և Եվրոպական միության անդամ երկրների միջև»:

Նրա խոսքով` այս տարվանից սկսած արդեն ՀՀ քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ, կարող են առանց արգելքների մեկնել Եվրամիության անդամ երկրներ, գործարարները կարող են շուրջ 6000 արտադրատեսակներ արտահանել Եվրոպական միություն զրոյացված մաքսատուրքերով կամ խիստ զեղջված սակագներով:

ԱԱԽ Քարտուղարը տեղեկացրել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակներում փոփոխություններ տեղի կունենան դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարդիականացվի ՀՀ քաղաքական համակարգը:-0-