Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը դեռ որոշված չէ

09.06.2016, 13:57
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը դեռ որոշված չէ։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը դեռ որոշված չէ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման օրը դեռ որոշված չէ, լրագրողներին հինգշաբթի հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Երկրի նախագահների հանդիպման օրը դեռ որոշված չէ: Երբ որևէ ստույգ տեղեկություն կլինի, ԱԳՆ-ն կտեղեկացնի հանրությանը», - ընդգծեց Քոչարյանը:

Մայիսի 16–ին Վիեննայում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնրի նախաձեռնությամբ: Հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ելույթ են ունեցել համատեղ հայտարարությամբ: 

Նախագահները պայմանավորվել են հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով անցկացնել հանդիպման հաջորդ փուլ, որի վայրը կհամաձայնեցվի հունիսին:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–