Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հնարավոր է, հաջորդ շաբաթ հանդիպեն Վիեննայում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հնարավոր է, հաջորդ շաբաթ հանդիպեն Վիեննայում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները) կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին սկսել ղարաբաղյան իրավիճակի կարգավորման շուրջ ուղիղ բանակցությունները:

Այդ մասին ասվում է համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կողմից:

Նրանց խոսքով, նման հանդիպում կարող է  կազմակերպվել հաջորդ շաբաթ Վիեննայում:

Ավելի վաղ Երևանում դիվանագիտական աղբյուրը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաքում Մինսկի խմբի աջակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Վերջերս գրանցված բռնության և լարվածության հրատապ նվազման անհրաժեշտության լույսի ներքո` մենք կարծում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը», - նշել են համանախագահները:

Ինչպես հավաստիացրել են դեսպաններ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրյոն, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները «պատրաստ են նմանատիպ հանդիպում կազմակերպել հաջորդ շաբաթ Վիեննայում»:

«Հանդիպման հիմնական խնիրները կլինեն հրադադարի պահպանումը և վստահության բարձրացման միջոցների շուրջ համաձայնության ճանապարհի որոնումը: Այդ ամենը անհրաժեշտ պայմաններ կստեղծի հակամարտության համապարփակ կարգավորման հարցի շուրջ բանակցությունների վերսկսման համար` քննարկվող տարրերի և սկզբունքների հիման վրա», - ընդգծում են Մինսկի խմբի համանախագահները:

«Բանակցությունները հաջող ավարտ չեն ունենա, եթե բռնությունը շարունակվի, իսկ խաղաղություն չի հաստատվի առանց բանակցային գործընթացի», - նշել են դեսպանները` հերթական անգամ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:05 12.05.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×