Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
421.13
RUB
4.6065
GEL
139.52
2026 թ. օգոստոսի 1, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

18.03.2016, 20:10
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերը:
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերը, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձել են նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։–0–