Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու

19.01.2018, 13:34
Պետության ղեկավարը դեսպան Արմեն Սարգսյանին ուրբաթ ընդունել է իր նստավայրում և առաջարկել նրան նախագահի թեկնածու դառնալ իշխող կուսակցությունից։
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի չորրորդ թեկնածու` ՀՀԿ–ից։

Պետության ղեկավարը դեսպան Արմեն Սարգսյանին ուրբաթ ընդունել է իր նստավայրում և առաջարկել նրան նախագահի թեկնածու դառնալ իշխող կուսակցությունից։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ բարձր պատվի համար և խնդրել է իրեն մի քանի օր տալ` վերջնական որոշում կայացնելու համար։

Դիվանագետ, պետական գործիչ, ֆիզիկոս Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանԸ  և ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչից հետո ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան և զբաղեցրել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչի ասիստենտի պաշտոն։

1984-1985, 1989-1991 թվականներին օտարերկրյա հետազոտող, իսկ այնուհետև դասախոս է եղել Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում։

1991-1995 թվականներին նշանակվել է ՄԹ-ում Հայաստանի դեսպան։ 1991-1999 թվականներին` Եվրոպայի ավագ դեսպան, դեսպան Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում և Վատիկանում։

1996-1997 թվականներին Արմեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ինչից հետո կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

1993-2000 թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու։ 2000 –ին`  Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, 2002 թվականին` Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) հիմնադիր։

Արմեն Սարգսյանն Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի (WEFForum) նախագահ է, Արևելք արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։ Նա նաև Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահ է։

Պատվավոր ավագ հետազոտող է մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Քուին Մարի և Վեստֆիլդ քոլեջ, Լոնդոնի համալսարանում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է։

Արմեն Սարգսյանն արժանացել է նաև մի շարք պարգևների։ 1997 թվականին ստացել է  Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից։

2008 թվականին արժանացել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մեդալի Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից։

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ -0-