Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություններ չի բերել. ՌԴ դեսպան

18.12.2018, 15:12
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չի հանգեցրել հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բնույթի փոփոխութան:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ-ռուսական հարաբերությունների փոփոխություններ չի բերել. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չի հանգեցրել հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բնույթի փոփոխութան, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը;

«Դրա մասին են վկայում մեր քաղաքական ակտիվությունը, այդ թվում` բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաև շարունակական ակտիվ զարգացող առևտրատնտեսական և մշակույթային հումանիտար կապերը, պատվիրակությունների կանոնավոր փոխանակումը», - ասաց Կոպիրկինը:

Դեսպանը նշեց նաև, որ երկկողմանի կապերի զարգացմանը նպաստում է երկրների անդամակցությունը ԵՏՄ-ին: Շնորհիվ դրա առևտրաշրջանարության ծավալները Հայատանի և Ռոսաստանի միջև 2017 թ.-ին ավելացել են 30 տոկոսով, իսկ 2018 թ.-ի 9 ամիսների ընթացքում` 17 տոկոսով:

Ըստ ԱՎԾ տվյալների, 2018 թ.-ի 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանարությունը կազմել է 1567,8 մլն դոլար (14,9%-ի աճ):

«Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում ԵՏՄ-ի շրջանակում հետագա քաղաքականության մշակմանը, նոր ոլորտների վրա ինտեգրացիոն փոխգործակցության տարածմանը, արդիական ուղղություն է, մասնավորապես  թվային ոլորտը: Այս տարվա գործնական արդյունքներից կարելի է նշել գազի, նավթի միասնական շուկայի ձևովորումը ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից», - ասաց Կոպիրկինը:

Ըստ նրա, ակտիվորեն շարունակվում է աշխատանքն ԱԳՆ համապատասխան բաժինների մակարդակով, շարունակում է իր աշխատանքը նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:

«Շարունակվում է նաև ակտիվ և դաշնակցային փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, ՄԱԿ-ում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկերններին, դաշնակիցներին մեր, և, վստահ եմ, նաև ամբողջ աշխարհի համար մեր կողմից ներկայացվող կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար», - ասաց դեսպանը:-0-