Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանը դյուրացրել է փախստականներին փաստաթղթեր տրամադրելու գործընթացը

18.12.2015, 17:17
ՀՀ խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Փախստականների և օթևանի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։
Հայաստանը դյուրացրել է փախստականներին փաստաթղթեր տրամադրելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Փախստականների և օթևանի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։

Ինչպես նշեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, փոփոխություններով նախատեսվում է դյուրացնել փախստականներին փաստաթղթերի տրամադրման ու փաստաթղթերը ՄԱԿ–ի կոնվենցիաներին համապատասխանեցնելու գործընթացը։

Նրա խոսքով` այս պահին պետական ռեգիստրում որպես փախստական գրանցված է 2185 քաղաքացի, որոնցից 1506–ը` Ադրբեջանից։

Նա նշեց, որ քաղաքացիության տրամադրման և ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրման ընթացակարգի դյուրացման հաշվին փախստականների թիվը զգալիորեն կրճատվել է։

 «Ցանկացած պահի նրանք բոլորը կարող են դիմել համապատասխան կառույցներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար», – ասաց Եղիազարյանը։ –0–